-
25.09.2015|
13:27
Երեկ երեկոյան իշխող ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ համապատասխան կառույցները համարժեք պատասխան կտան հակառակորդին։
-
25.09.2015|
11:31
Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
25.09.2015|
10:52
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:
-
25.09.2015|
10:51
Մեքքայում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 717-ի, ևս 805 մարդ վիրավորվել է:
-
24.09.2015|
23:41
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր:
-
24.09.2015|
15:47
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ցանկանալով ուժեղացնել Ռուսաստանի միակ ռազմական ֆորպոստը Միջին Արևելքում, պատրաստվում է միայնակ ռմբակոծել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը Սիրիայի տարածքում, եթե ԱՄՆ-ը մերժի իր առաջարկը՝ միանալ ուժերին:
-
24.09.2015|
10:53
Եգիպտոսը Ֆրանսիայից կգնի երկու ուղղաթիռակիր «Միստրալներ»՝ հաղորդել է Reuters-ը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ Սիսին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «սկզբունքային համաձայնության են եկել և պայմանավորվել են նավերի ձեռքբերման պայմանների մասին»:
-
21.09.2015|
11:01
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվությունը վերջին ամիսների համեմատ նվազել է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
-
21.09.2015|
10:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է Բելառուսում նոր ավիաբազա ստեղծելու կառավարության նախաձեռնությանը: Ռուսաստանը երկու ռազմական օբյեկտ ունի Բելառուսի տարածքում՝ ռադիոլոկացիոն կայան և սուզանավերի կոմունիկացիոն կենտրոն:
-
19.09.2015|
23:54
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել աշխարհում ընթացող հակամարտությունների բոլոր մասնակիցներին դադարեցնել ռազմական գործողությունները սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրը։